Այսօր Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում, որտեղ մկրտվել և պսակադրվել է Շառլ Ազնավուրը Ամենայն հայոց կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է մատուցել։ Շանսոնեի ընտանիքի խնդրանքով հուղարկավորության արարողության կարգը կազմակերպվել է համեստ, առանց պաշտոնական անձանց եւ ԶԼՄ-ների ներկայության, բայց ընտանիքի ցանկությունը մնացել է միայն ցանկություն, քանի որ Շարլ Ազնավուրին վերջին անգամ հրաժեշտ տալու համար եկեղեցու մոտ հավաքվել են նրա երգարվեստի երկրպագուները, ինչպես նաեւ մարդիկ, ովքեր ուղղակի ցանկացել են վերջին հրաժեշտ տալ մեծանուն երգչի: Վերջին հրաժեշտի այս արարողությանը ներկա են եղել նաեւ նախագահը Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կեսօրին Ելիսեյան դաշտերի՝ Շանզ էլիզեի մոտակայքում գտնվող հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգը՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինմամբ: Հոգեհանգստի կարգին ներկա են եղել Շանգոնիեի ազգականները և ամենամտերիմ ընկերները: Թաղման թափորը եկեղեցուց ուղևորվել է Փարիզի արևմուտքում գտնվող Մոնֆոր Լ՛Ամորի համայնք, որտեղ էլ հուղարկավորվելու է շանսոնիեն:
Հայաստանն այսօր նույնպես հրաժեշտ տվեց Ազնավուրին: Ամենուր լսվում է Ազնավուրի երգերը, մարդիկ ափսոսանքի խոսքեր են հասում եւ հավերժ մեր սրտերում մնալու երդում տալիս: Շարլի հայրենիքում տիրող մթնոլորտը 6 օր է աշխարհին են փոխանցում Հայաստանում գտնվող օտարերկրյա լրագրողները: «Եվրոպա 1» ռադիոկայանի լրագրող Հելեն Թերզյանը պատմում է, որ հոկտեմբերի 1-ին, երբ Ազնավուրի մահվան լուրը գուժեց աշխարհին, ռադիոկայանի ղեկավարությունը անմիջապես որոշեց իրեն գործուղել Երեւան:
Ազնավուրի հայրենիքը նման է իրեն՝ հյուրընկալ, ժպտերես, բարի ու սիրով լի՝ այսպիսի բառերով է շուրջ 5 օր Երեւանից ուղիղ եթերում հաղորդումներ տալիս ֆրանսիական BMF TV-ի լրագրող Քելին Լաֆինը։ «Հայաստանում արեւ կա, ջերմություն կա, սեր կա ինչպես Ազնավուրի երգերում է: Ես երիտասարդ սերունդից եմ, բայց դի չի խանգարում, որ սիրահարված ժամանակ լսեմ նրա երգերը»:
«Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ՝ բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար լինես, ապա՝ անհրաժեշտ». սա էր Մեծ մարդու՝ Ազնավուրի պատգամ- խորհուրդը: