Ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության թեմայով երգ ու տեսահոլովակ ներկայացնել, հաղորդում է rusarminfo.ru-ն՝ մանրամասնելով, որ երգն արդեն գրված է, իսկ տեսահոլովակի նկարահանման աշխատանքները դեռևս շարունակվում են։ Նկարահանումների մի մասն իրականացվում է Հայաստանում՝ Արարատյան դաշտավայրում:
«Ինձ այս թեման ծանոթ է ոչ միայն պատմությունից: Մայրիկիս տատը՝ Շուշան Տիգրանի Քրունին, 13 տարեկան աղջիկ էր, երբ փրկվեց մահից: Նրան փրկել են հնադավան ռուսները, որոնք ևս Թուրքիայից Ռուսաստան էին փախչում: Ցավոք, մայրիկիս տատը մահացել է նախքան իմ ծնվելը, բայց մորս պատմելով՝ տատիկը ողջ կյանքում փնտրել է իր բարեկամներին՝ չիմանալով, ո՞ղջ են նրանք, թե՞ մեռած»,- պատմել է Բիլանը «Մուզ» TV-ին տված հարցազրույցում:
Տեսահոլովակի պրեմիերան կկայանա 2017թ․ ապրիլին ու նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: