Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

Տիգրան Օհանյանը՝ «Մեծ օպերա» միջազգային հեռուստամրցույթի հաղթող

$
0
0

Շուրջ երկու ամիս Ռուսաստանի «Կուլտուրա» ալիքի «Մեծ օպերա» միջազգային հեռուստամրցույթում Հայաստանը ներկայացնում էր հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակակիր, «Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակից Տիգրան Օհանյանը (ղեկավար` Լևոն Ջավադյան):

Մրցույթի մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայի Մեծ թատրոնում: Ինչպես հայտնում են ՀՀ մակույթի նախարարությունը, մրցույթի հեղինակավոր միջազգային ժյուրիի որոշմամբ` երիտասարդ տենոր Տիգրան Օհանյանն արժանացել է պատվավոր 1-ին մրցանակի:

Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել ՌԴ ներկայացուցիչ Քսենյա Նեստերենկոն:


Viewing all articles
Browse latest Browse all 1032

Trending Articles