Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

«Մեծ օպերան» չփոխեց հայ տենորի հասցեն

$
0
0


Հաջողությունները միջազգային բեմերում չեն փոխի երիտասարդ տենորի աշխատանքային մշտական հասցեն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: «Ռադիոլուր»-ը ռուսական «Կուլտուրա» ալիքի «Մեծ օպերա» միջազգային հեռուստամրցույթում Հայաստանը մեծ հաջողությամբ ներկայացրած Տիգրան Օհանյանի և նրա ղեկավար Լևոն Ջավադյանի հետ:

 

 

Ռուսական «Կուլտուրա» ալիքի «Մեծ օպերա» միջազգային հեռուստամրցույթում Հայաստանը շուրջ երկու ամիս ներկայացնում էր հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակակիր, «Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակից Տիգրան Օհանյանը: Մրցույթի արդյունքն ամփոփվեց 2016-ի դեկտեմբերի 26-ին՝ Մոսկվայի Մեծ թատրոնում:

Հեղինակավոր միջազգային ժյուրիի որոշմամբ, հայազգի երիտասարդ տենորն արժանացավ պատվավոր 1-ին մրցանակին: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում մրցույթում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Կսենյա Նեստերենկոն:

«Մրցույթի բոլոր մասնակիցներն ընկերներ դարձան, կարելի է ասել՝ դա մի մեծ ընտանիք էր, որում հրաշալի մթնոլորտ էր տիրում: Սա, կարծում եմ, ամենակարևորն էր այս մրցույթում: Ես մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների և շնորհակալ եմ եղել անգամ այն դեպքում, երբ մրցույթից, կոպիտ ասած՝ «դուրս եմ թռել», որովհետև դրանք ինձ համար աշխատելու ավելի հզոր շարժառիթ են դարձել: Երբեմն արվեստագետը, որը ժամանակից շուտ է հաջողության հասնում, մտածում է՝ վե՛րջ, այլևս աշխատելու կարիք չունեմ: Դա կոպիտ սխալ է»:

Միջազգային բեմերում ստեղծագործական լուրջ հաջողություններով հանդերձ, երիտասարդ տենորն աշխատանքային իր մշտական հասցեն տեսնում է Երևանի օպերային թատրոնում, որտեղ կցանկանար, որ դրամատիկ ներկայացումների փոխարեն ավելի հաճախ ներկայացվեին Մոցարտ, Ռոսսինի. «Երիտասարդ երգիչների համար դա շատ կարևոր է»,-ասում է երգիչը: Մշտական հասցեն Երևանում, իսկ հյուրախաղային հասցեները տարբեր երկրներում՝ աշխատանքային խիտ գրաֆիկով:

«Տիգրանի մեջ ամենակարևորն այն հիմքն է, որը դրել էր նրա դասախոսը՝ լուսահոգի Ռաֆայել Հակոբյանցը»,-խոսելով իր  սանի հաջողությունների մասին, նշում է  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» ղեկավար Լևոն Ջավադյանը, ով , ինչպես ինքն է նշում,  որպես Գեղամ Գրիգորյանի գործի շարունակող, փորձում է օգնել երիտասարդներին, այդ թվում և Տիգրանին, որպեսզի Հայաստանի օպերային թատրոնն ունենա ամենաբարձր որակ ապահովող պրոֆեսիոնալ թիմ:

«Երիտասարդներն այսօր միանգամայն այլ մտածելակերպ ունեն, որովհետև, ի տարբերություն խորհրդային տարիների, շփումները շատ են, սովորելու, կատարելագործվելու հնարավորությունն՝ անսպառ: «Մեծ օպերա» մրցույթում Տիգրանի հանդեպ ժյուրիի համակրանքն անկնհայտ էր, որովհետև նա ներկայացնում էր ոչ միայն իր ձայնի որակը, այլև կրթությունը, գիտելիքը, մատուցման կուլտուրան: Տիգրանը հստակ ձեռագիր ունի, որը և՛ իր տաղանդի, և՛ աշխատանքի արդյունքն է»:

«Մեծ օպերա» միջազգային հեռուստամրցույթում Տիգրանի կատարումներից ժյուրին մեծ զգացմունքայնությամբ ընդունեց հատկապես Կոմիտասի «Դլե յամանը»՝ դուդուկի նվագակցությամբ: Տիգրանն ասում է, որ այդ ելույթն իր համար, թերևս, ամենապատասխանատուն էր, իսկ դուդուկն ընտրել էին իրենք՝ մրցույթի կազմակերպիչները:

«Կոմիտասի երաժշտությունն այնքան անկեղծ է, որ արտահայտում է ողջ ցավը: Առանց խոսքերի այդ ցավն ընկալվել ու հուզել էր բոլորին»: Ըստ Լևոն Ջավադյանի, դրանում է Կոմիտասի երաժշտության մոգական ուժը:


Viewing all articles
Browse latest Browse all 1032

Trending Articles