«Այսպիսի հրաշալի ձայնը կարող է զարդարել աշխարհի լավագույն թատրոնների բեմերը»,-հայ մեծանուն տենորի՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ, Ավագ Պետրոսյանի մասին գրել է Մեծ թատրոնի գլխավոր բեմադրիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծահամբավ Բորիս Պոկրովսկին: Ծննդյան 105-ամյակի առթիվ երգչի հուշաքարի մոտ (Սայաթ-Նովայի պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցների խաչմերուկ) այսօր տեղի ունեցավ հոբելյանական միջոցառում՝ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանի, թատրոնի անձնակազմի, Ավագ Պետրոսյանի հարազատների ու արվեստի երկրպագուների մասնակցությամբ: