Երվանդ Քոչարի <<Ալեգորիա>> արձանը նոր կյանք ստացավ՝ նոր հասցեում: Ժամանակին Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքի հետնամասում տեղադրված արձանը հայտնվել էր փակուղում և զրկվել իր գրավչությունից: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ՝ արձանի համար ընտրեց նոր վայր ու կազմակերպեց քանդակի վերականգնումը, իսկ այսօր Քոչարի հեղինակած արձանը վերաբացվեց Դրամատիկական թատրոնի շենքի հարևանությամբ գտնվող Մոսկովյան պուրակում: