Wiwiblogs.com կայքը առցանց քվեարկություն է սկսել՝ պարզելու համար «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի լավագույն կին երգչուհիներին:
Քվեարկության համաձայն՝ երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը վերջին տվյալներով հավաքել է շուրջ 1700 ձայն (15.9%)՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:
Առաջատարը Ալբանիայի ներկայացուցիչ Լինդիտան է, իսկ եռյակը եզրափակում է Ադրբեջանի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ»-ի առաջին և երկրորդ կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 9-ին ու 11-ին Կիևուն: Հաղթող մասնակիցը հայտնի կդառնա մայիսի 13-ին: