Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

Մանկական գրքի միջազգային օրն ու Անդերսենի ծնունդը՝ «Նոյյան տապան»-ում

$
0
0


Այսօր կրտսեր դպրոցի բազմաթիվ աշակերտների համար հեքիաթային հերոսների հետ հանդիպման բացառիկ օր էր։ Հանդիպման վայրը «Նոյյան տապան» գրատունն էր, առիթը՝ Մանկական գրքի միջազգային օրն ու դանիացի անվանի գրող Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան 212- ամյակը: Անակնկալներով լի միջոցառմանը ներկա էր նաև Դանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Գագիկ Գյուլբուդաղյանը։ Միջոցառման նպատակը ընթերցանության զարգացումն է ու ընթերցանության մշակույթի տարածումը:


Անճոռնի ճուտիկը, Ծովահարսը, Ձյունե թագուհին, Մատնաչափիկը մեր մանկության հեքիաթների թերևս ամենասիրելի հերոսներն են: Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները սիրում են նաեւ այսօրվա փոքրիկները։ Եթե անգամ երեխաներն այս հեքիաթները չեն ընթերցել, ապա գոնե մուլտֆիլմերից դրանց ծանոթ են։ Աշխարհահռչակ հեղինակի հեքիաթներն այսօր հնչում էին նաև Աբովյան պողոտայում, իսկ հեքիաթային հերոսները բոլոր մանուկներին հրավիրում էին «Նոյյան տապան» գրախանութ, որտեղ այսօր նշվում էր Մեծ հեքիաթասացի ծննդյան տարեդարձը: Անակնկալներով լի միջոցառմանը մասնակցում էին 1-ին և 2-րդ դասարանների շուրջ 100 երեխաներ: Միջոցառումն ուղեկցվում էր նաև պարային համարներով և ծաղրածուի ներկայացումներով:

Գրքերի շուրջ հավաքված երեխաները թերթում էին Անդերսենի հեքիաթները, քննարկում նկարները։ Որոշեցի ես էլ միանալ այդ քննարկմանը և հետաքրքվել, թե որ հեքիաթն են ամենից շատ սիրում և ինչու:

Հավաքված երեխաների համար անակնկալներից բացի նաեւ ընթերցում էին Անդերսենի հեքիաթները։ Փոքրիկ հյուրերի մի մասն ուշադիր լսում էր հեքիաթը, մյուսներն էլ ուսումնասիրում էին հեքիաթների հերոսներին, ովքեր շրջում էին գրախանութում և ավելի ամբողջական էին դարձնում հեքիաթային շունչը: Անդերսենի ծննդյան պատվավոր հյուրերից մեկն էլ Դանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Գագիկ Գյուլբուդաղյանն էր: «Ռադիոլուրի» հետ զրույցում հյուպատոսը հիշեց մանկության տարիները:

Անդերսենի հեքիաթներն, ի դեպ ձևավորել են ոչ միայն հյուպատոսի, այլև յուրաքանչյուրիս ներաշխարհն ու երևակայությունը:


Viewing all articles
Browse latest Browse all 1032

Trending Articles