Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

«Իսլամական պետությունը» սպառնում է նոր հարձակումներ իրականացնել Թեհրանում

$
0
0

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը երեկ մի տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է նոր հարձակումներ իրականացնել Թեհրանում` տեղեկացնում է The Jerusalem Post-ը:

Տեսանյութում դիմակավորված անձը, ում ձեռքին եղել է AK-47 ավտոմատ, հարձակումներ է խոստացել նաև Իրաքի շիաների դեմ:

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում երկու ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ՝ նախ Իրանի խորհրդարանի շենքում, ապա Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլա Խոմեյնիի դամբարանում, որի հետևանքով զովեց 18 մարդ: Ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» խմբավորումը:


Viewing all articles
Browse latest Browse all 1032

Trending Articles