Սեպտեմբերի 19-24-ը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի Արգենտինական ֆիլմերի V փառատոնը, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Դեսպանության կողմից:
Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին` ժամը 19:00, «Մոսկվա» կինոթատրոնում:
Փառատոնի ընթացքում կցուցադրվեն արգենտինացի հեղինակավոր ռեժիսորների ֆիլմեր, այդ թվում` մեկ անիմացիոն ֆիլմ, որոնք կներկայացվեն բնօրինակ լեզվով եւ հայերեն ու անգլերեն ենթագրերով:
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: