Սեպտեմբերի 19-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել «Անդին» գրական- գեղարվեստական, հասարակական ու քաղաքական ամսագրի մրցանակաբաշխությունը: Մրցանակները շնորհվել են անցյալ տարվա ընթացքում աչքի ընկած հեղինակներին 6 անվանակարգերում: Ունենալով 3500 տպաքանակ՝ Անդինը գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիր է, որն անդրադառնում է կյանքի բոլոր բնագավառներին։ Պահանջված և արդեն մեծ լսարան ունեցող ամսագիրն այժմ իր ուրույն տեղն է գտել մշակութային կյանքում, մրցանակաբաշխության ժամանակ ասել է ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը:
Դեռևս 4 տարի առաջ, երբ Անդին ամսագիրը նոր ու անհայտ անուն էր, դժվար էր ակնկալել ընթերցողների այն մեծ բանակը, որն ունի այսօր: Ունենալով 3500 տպաքանակ՝ Անդինը գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիր է, որն անդրադառնում է կյանքի բոլոր բնագավառներին։ Պահանջված և արդեն մեծ լսարան ունեցող ամսագիրն այժմ իր ուրույն տեղն է գտել մշակութային կյանքում, ասում է ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը:
Սեպտեմբերի 19-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում ամսագիրն իր շուրջն էր համախմբել գրքասեր հասարակությանն ու «Անդինի» գործունեությունը գնահատողներին: Առիթը՝ արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխությունն էր: Նպատակը՝ բացահայտել և խրախուսել ամսագրի շնորհալի հեղինակներին:
Մրցանակները շնորհվել են անցյալ տարվա ընթացքում աչքի ընկած հեղինակներին 6 անվանակարգերում: Տարվա մշակութային իրադարձություն անվանակարգում Լևոն Ներսիսյանի անվան մրցանակը շնորհվեց Կարմիր Բլուրի հնագիտական արշավախմբին մոռացութայն մատնված և սպառված համարվող հնավայրի պեղումների և հնավայրի նոր հեռանկարները բացահայտելու համար: Մրցանակը արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանին հանձնեց Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:
Ի վերջո՝ արժանի գնահատական ստացավ մեր արշավախմբի տիտանական աշխատանքը, շնորհակալական խոսքում նշեց արշավախմբի ղեկավարը: Նկատեց, որ նոր պեղումները հիմք կհանդիսանան նորովի մեկնաբանելու մեր հնագույն մշակույթը:
Մրցանակներ շնորհվեցին նաև տարվա բանաստեղծություն, տարվա հրապարակախոսություն անվանակարգերում: Ամսագրի ընթերցողների շարքում են նաեւ Հայոց բանակի զինծառայողները։ Իր առաջին համարից սկսած միշտ ունեցել է էջեր՝ նվիրված զինված ուժերին ու հայ զինվորի սխրանքին: Ուստի տարվա մրցանակին արժանացավ նաև հայ զինվորը: