Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը

$
0
0

81  տարեկանում երկարատև հիվանդությունից հետո մահացել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր. բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի Թատերական գործիչների միությունից:

Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը…_________________http://theatersunion.am/press/602—.html

Publié par Հայաստանի Թատերական Գործիչների Միություն sur mardi 31 octobre 2017

Ա. Գրիգորյանը ծնվել է 1936թ. Բաքվում: Ավարտել է Լենինգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 26 տարեկան հասակում դարձել է Սմոլենսկի շրջկենտրոնի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1964թ. հրավիրվել է Հայաստան` որպես Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ուր աշխատում է մինչ օրս` որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր:

Բեմադրել է ավելի քան 150 ներկայացում Երևանում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Յարոսլավլում, Վոլգոգրադում, Կալինինգրադում, Օդեսայում, Լվովում, Քիշնևում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Հունգարիայում և այլուր: Նրա բեմադրած ներկայացումներից շատերը արժանացել են բարձր մրցանակների ու պարգևների:  2000թ. դարձել է Ստանիսլավսկու, 2001թ.` Սմոկտունովսկու միջազգային թատերական մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով, 2007թ.` ՌԴ նախագահի «Բարեկամություն» շքանշանով: 2010թ. ստացել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի, 2012թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն ռեժիսուրա և ՀՀ «Մխիթար Հերացի» մեդալի: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի, 1999թ.` Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:


Viewing all articles
Browse latest Browse all 1032

Trending Articles