Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան համերգասրահում համատեղ համերգային ծրագրով հանդես կգան Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝ Վիզա-ն, Ջիվան Գասպարյան կրտսերը, աշխարհահռչակ Capital cities խմբի մեներգիչ Սեբուն:
Մասնակիցները հետաքրքիր և անակնկալներով ծրագիր են խոստանում:
Capital Cities խմբի մեներգիչներից Սեբուն հայաստանյան ունկնդրին հայտնի դարձավ Safe and Sound երգով: Այժմ հայ լսարանը ռոք երգչին կենդանի վայելելու հնարավորություն կունենա:
Նոյեմբերի 20-ին Սեբուն, Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային ռոք խումբը՝ «Վիզան» և Ջիվան Գասպարյան կրտսերը հանդես կգան համերգային ծրագրով:

Դուդուկի և ռոքի միաձուլմամբ համերգային ծրագիր է սպասվում: Սեբուն հայ հանդիսատեսին խոստանում է պարզ, տարբեր ժանրերի համադրմամբ համերգ։
«Կուզեմ, որ ունկնդիրները գան և նստին և հուսով եմ, որ երաժշտությունը լսեն, կսիրեն: Ճոխ իրիկուն մը պիտի ըլլա և հույսով եմ, որ եթե ներշնչվին, պիտի պարեն»:
Ջիվան Գասպարյան կրտսերը խոստանում է. Սեբուի հետ նորից կյանք են տալու հին գործերին:
«Շատ հետաքրքիր համերգ է լինելու»:Ամերիկահայ երգչի հայաստանյան այս այցը երկարաժամկետ է՝ երկու ամսով: Զբաղվելու է ձայնագրություններով: Ասում է՝ հայրենիքում բնությունն է ներշնչում երաժշտություն ստեղծել։ Որոշել է ավելի խորը ուսումնասիրել հայկական երաժշտությունը, կոմիտասյան ժառանգությունը։ Կոմիտասն է, որ մեծ ազդեցություն է ունեցել իր վրա՝ ասում է Սեբուն։
Եթե հայկական երաժշտությունը դեռ պիտի ուսումնասիրի, ապա ճանապարհային ոստիկաններին արդեն ուսումնասիրել է: