Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

«Արարատը հայրի աչքերով». ցուցահանդես՝ Շուշիում

$
0
0

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Հայաստանի հանրապետության անկախության օրվա կապակցությամբ Շուշիի արվեստի տանը հյուրընկալել են Վահան Թեքեյան կենտրոն հիմնադրամի «Արարատը հայի աչքերով» ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչը Թեքեյան կենտրոն հիմնադրամն է: Աջակիցները Հայաստանի հանրապետության մշակույթի եւ ԼՂՀ  մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները, Շուշիում՝  Կերպարվեստի պետական  թանգարանի տնօրինությունը: Կազմակերպիչները Շուշիում նման խորագրով ցուցահանդեսի բացվելը հատկապես սեպտեմբերի 21-ին խորհրդանշական են համարում:

Երեւի թե չկա մեկ հայ ու Հայաստանի հողին ոտք դնող օտարերկարցի, որ չհիանա Բիբիլական Արարատի տեսքով ու իր տպավորություններն այս կամ այն կերպ չփորձի արտահայտել. լուսանկարչական արվեստին տիրապետողների համար փրկությունը՝  տպավորություններից ու հախուռն զգացողություններից լուսանկարն է: Ցուցահանդեսի նախաձեռնությունը  լուսանկարիչներ Վահան Քոչարինը եւ Արմեն Ենգոյանինն է, նրանց աշխատանքները եւս այսօր ցուցադրվել են Շուշիում:

Ցուցահանդեսի առաջին այցելուների շարքում Բերձորի Վահան Թեքեյանի անվան դպրոցի սաներն են:

Արեւմտյան Հայաստանից գաղթած ընտանիքում մեծացած եւ ազատագրված Բերձորում օջախ կառուցող Լաուրա Թորոսյանի եւ նրա գործընկերների համար  Հայաստանի անկախության օրը  անձնական տոն է, ասում են, որ իրենց սերունդը բախտավոր է, որ  դարերով երազած անկախության օրերում է ապրում:

Հայոց ազատագրված հայրենիքում Հայոց սրբազան լեռան նվիրված ցուցահանդեսում Հայաստանի անկախության օրը նշելը խորհրդանշական էր բոլորի, թե կազմակերպիչների, թե մասնակիցների համար՝ Արցախը հայոց իրականություն դարձած իղձն է Արցախը, իսկ Արարատն այն իղձն է, որ մի օր եւս պիտի իրականանա:

«Արարատը հայրի աչքերով»  ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանում եւ սփյուռքում ապրող 14 հայ լուսանկարիչների 32 գործեր: Միջազգային շրջիկ ցուցահանդեսի հաջորդ կանգառը կլինի Գյումրիում:


Viewing all articles
Browse latest Browse all 1032

Trending Articles