Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոն՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

$
0
0

alisagevorgyan
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը Հայաստանում կանցկացվի  «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, որը կհյուրընկալի  կատարողներ Հայաստանից, Ճապոնիայից և Ֆրանսիայից: «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» միջազգային գիտաժողովը նվիրվում է  ՀՀ անկախության 25-ամյակին: Կոմիտասին, նրա գործունեությանը, ժամանակաշրջանին, ինչպես նաև միջնադարյան երաժշտությանը նվիրված զեկուցումներով հանդես կգան անվանի մասնագետներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Կիպրոսից, Հայաստանից, Ռուսաստանից և Ֆրանսիայից: Աջակիցներն են ՀՀ Մշակույթի նախարարությունը և ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեն:

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի բուն նպատակը, իհարկե, Կոմիտասի ժառանգության հանրահռչակումն է, բայց ոչ միայն: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանի բնորոշմամբ, եթե Կոմիտասը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է, ուրեմն ներկայացնում է ողջ այդ կոմպոզիտորական դպրոցը ևս:

Փառատոնը կհյուրընկալի ճապոնական «Նո» թատրոնին, որը, ըստ Նավոյանի,  միջնադարյան մշակույթի մատուցման աշխարհում ամենահետաքրքիր իրողություններից մեկն է: Գիտաժողովի անցկացման վայրը՝ Հաղպատը ևս պատահաբար չի ընտրվել:

Այն միջնադարյան Հայաստանի խոշորագույն  մշակութային կենտրոններից մեկն էր: Կազմակերպիչները լիահույս են, որ նման ձեռնարկներով հնարավոր է վերադարձնել հայ միջնադարյան մշակութային կենտրոնների երբեմնի փառքը: Վերադառնալով Կոմիտասին՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն ասում է.«Որքան մեծարենք, փայփայենք Կոմիտասին, այնքան բարձր կլինի մեր պատիվը, որովհետև Կոմիտասը մեր պարծանքն է»:

Գիտաժողովի քննարկման նյութը ոչ միայն Կոմիտասի մշակութային ժառանգությունն է, այլև նրա կենսագրության որոշ մանրամասներ: Փարիզի Վիլ Ժուիֆ հոգեբուժարանի ներկայացուցիչը հանդես կգա Կոմիտասի փարիզյան հոգեբուժարանում անցկացրած տարիների վերաբերյալ զեկույցով:


Viewing all articles
Browse latest Browse all 1032

Trending Articles