Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

Հայազգի Յուսուֆ Քարշի աշխատանքների ցուցահանդեսը՝ Լոնդոնում

$
0
0

Լոնդոնում բացվել է 20-րդ դարի լավագույն լուսանկարիչներից մեկի՝ հայազգի Յուսուֆ Քարշի աշխատանքների ցուցահանդեսը:

«Կանադահայ Յուսուֆ Քարշը Ցեղասպանությունից մազապուրծ լինելուց հետո հաստատվել է Քվեբեկում՝ դառնալով 20-րդ դարի լուսանկարչական արվեստի մեծագույն վարպետներից մեկը»,- գրում է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը՝ ֆոտոշարքով ներկայացնելով կանադահայ լուսանկարչի լավագույն աշխատանքներից:

Աղբյուրը նշում է, որ իր բազմամյա կարիերայի ընթացքում Ալբերտ Էյնշտեյնից մինչև Մարթին Լյութեր Քինգը լուսանկարած Քարշի աշխատանքները ցուցադրության են հանվել Լոնդոնում: Այն կտևի մինչև հոկտեմբերի 22-ը:

Հավելենք, որ աշխարհահռչակ աստղերի մասնակցությամբ լուսանկարներին կից պարբերականը նաեւ որոշ կենսագրական փաստեր է ներկայացրել հայազգի լուսանկարչի վերաբերյալ:

Քարշի ընտանիքը Հայոց ցեղասպանությունից փախել է Սիրիա՝ որպես միակ ունեցվածք՝իր հետ տանելով մի ավանակ:Քարշի քեռին, ով ապրում էր Քվեբեկում, նամակ է գրում Յուսուֆի ընտանիքին՝ հայտնելով, որ իրեն օգնական է պետք իր լուսանկարչական ստուդիայում:
Արդյունքում՝ 16-ամյա Յուսուֆը մեկնում է 29-օրյա ուղևորության դեպի Քվեբեկ:Ապա Յուսուֆը լուսանկարչության գծով ուսումնառության է անցնում Բոստոնում: Հայազգի լուսանկարիչը տեղափոխվում է Օտտավա ու սկսում լուսանկարել այնտեղ այցելող հայտնիներին: Նրա կարիերայում բեկումնային պահ է եղել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին լուսանկարելը, ինչից հետո պաշտոնյայի լուսանկարը հայտնվել է Time ամսագրի շապիկին:
Դրանից հետո հայտնիները հաճախ են հյուրընկալվել Քարշի ֆոտոստուդիայում:Նշվում է նաեւ, որ Արեգակին ամենամոտ գտնվող մոլորակի՝ Մերկուրիի հրաբխային խառնարաններից մեկն անվանակոչվել է մեր հայրենակցի պատվին:

karsh-audrey-hepburn karsh-bernard-shaw karsh-ernest-hemingway karsh-george-okeefe karsh-grace-kelly karsh-humphrey-bogart

 


Viewing all articles
Browse latest Browse all 1032