Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

Հայաստանում «Հուշարձանների վերականգնման տարածշրջանային կենտրոն» կստեղծվի

$
0
0

alisagevorgyan
Հայ-իտալական մշակութային համագործակցության շրջանակներում Հայաստանում կստեղծվի «Հուշարձանների վերականգնման տարածշրջանային կենտրոն»: Այդ առիթով Երևանում են Իտալիայի արտաքին գործերի նախարարության  համագործակցության զարգացման գործակալության  փորձագետ, ճարտարապետ  Ռիտա Գոնելլին, «Մշակութաիյն ժառանգության պահպանումը Հայաստանում» ծրագրի ղեկավար  Գայանե Կազնատին և Միլանի պոլիտեխնիկի  դասախոս  Մարիաքրիստինա  Ջամբրունոն: Այցի նպատակն է համապատասխան գերատեսչությունների  ղեկավարների և փորձագետների հետ  քննարկել «Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնի» ստեղծման մանրամասները: Պատվիրակության անդամներին արդեն հանդիպել են մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի հետ:

 

 

Իտալիայի արտաքին գործերի նախարարության և Միլանի պոլիտեխնիկի համաֆինանսավորմամբ 2011-14 թվականներին իրականացվեց  «Մշակութային ժառանգության պահպանումը Հայասատնում»  ծրագիրը, որը «Եվրոպա Նոստրա» կազմակերտության կողմից 2015-ին արժանացավ պատվավոր մրցանակի՝«Կրթություն, վերապատրաստում և  հանրահռչակում» անվանակարգում: Հայ-իտալական մշակութային համագործակցության շրջանակներում իրականացված հաջողված ծրագրի շարունակակությունը կապահովի «Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոնի» ստեղծման նախագիծը:

«Ծրագրի կարևորագույն հիմքը հայկական հարուստ մշակութային ժառանգությունն է: Ձեր մշակութային դաշտն, իսկապես, շատ լայն է, ինչը նաև մեծ ջանքեր ու աշխատանք է պահանջում: Հայ-իտալական համագործակցության շրջանակներում հուշարձանների վերականգնման ոլորտում վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել Հայաստանում, բայց անելիքներն էլ քիչ չեն»,-նկատում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության  համագործակցության զարգացման գործակալության  փորձագետ, ճարտարապետ  Ռիտա Գոնելլին՝ Իտալիայից ժամանած պատվիրակության ղեկավարը:

Մշակութային ժառանգության վերականգնման քաղաքականության ոլորտում իտալական ձեռագրին տարածաշրջանում ամենամոտը հայկական քաղաքականությունն է:  Սա ընդգծում են իտալացի մասնագետները, ինչով և պայմանավորված է «Հուշարձանների վերականգնման տարածշրջանային կենտրոնը» Հայաստանում հիմնելու գաղափարը: ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին ասում է, որ իր երկրի հետաքրքրությունները Հայաստանում ոչ միայն մշակութային են, այլև սոցիալ-տնտեսական:

 


Viewing all articles
Browse latest Browse all 1032