Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

«Գրքի ճակատագիրն այսօր» խորագրով ընթերցումներ՝ դպրոցում

$
0
0

Ժյուլ Վեռնի «Կարպատյան դղյակ»-ն արդեն հասանելի է հայ ընթերցասերներին: Գրող, թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանն ասում է, որ գրքի լույս ընծայմանը սպասում էր շատ վաղուց, քանի որ Ժյուլ-Վեռն թարգմանելը և՛ հեշտ է, և՛ պատասխանտու:


Թարգմանչուհին «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ պատահական չի ընտրել Ժյուլ Վեռն: Դեռ ուսանող տարիներին, երբ սովորում էր Ֆրանսիայում, պատահական իմացավ այս գործի մասին։ Ուսումնառության ավարտից հետո՝ վերդառնալով հայրենիք, նա անընդհատ մտածում էր այս գործը թարգմանելու մասին:


Եվ ահա առիթը չուշացավ: Թարգմանչուհին այս գիրքն առաջին անգամ ներկայացրեց հենց պատանիների լսարանում՝ Բյուրակն կրթահամալիրում: Կրթահամալիրի միջին դպրոցի ուսմասվար Գոհար Դանիելյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ կրթահամալիրում «Գրքի ճակատագիրն այսօր» խորագրով պարբերաբար  կազմակերպվում են նման ընթերցումներ: Հրավիրում են հրատակիչների, թարգմանիչների, ովքեր ներկայացնում են տարբեր գրողների ստեղծագործությունները:

Գրքից հատվածներ ընթերցեցին ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտեի ուսանողներ՝ ապագա թարգմանչուհիները և կրթահամալիրի ավագ դպրոցի սաները:


Viewing all articles
Browse latest Browse all 1032