Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

Սյունիքի մարզում բացվեց առաջին ժամանակակից կինոթատրոնը

$
0
0

Սույն թվականի Մարտի 21-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում բացվեց «S’Unique» կինոթատրոնը, հայտնում են ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամից։
Ժամանակակից տեխնիկայով և դիզայներական լուծումներով հագեցած կինոթատրոնն իր տեսակով միակն է Հայաստանի մարզերում: 
Այն իր կառուցվածքով և կահավորմամբ համապատասխանում է միջազգային ստանդարտներին. հագեցած է գերմանական արտադրության վերջին սերնդի կինոտեխնիկայով: Կինոդահլիճն ունի 84 նստատեղ, իսկ տոմսերը Երևանում
գործող կինոթատրոններից տոմսերի արժեքից զգալի ցածր են:


«S’Unique» կինոթատրոնի էկրանին ցուցադրված առաջին ֆիլմը եղել է 1980 թվականին նկարահանված «Թռիչքը սկսվում է գետնից» ֆիլմի այն հատվածը, որը նկարահանվել է Կապանի
օդանավակայանում:

Կինոթատրոնի վերակառուցման աշխատանքները սկսվել էին 2017 թվականի նոյեմբերին: 400 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով կինոթատրոնը կառուցվել է մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ և «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամի միջոցներով։


Viewing all articles
Browse latest Browse all 1032