Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all articles
Browse latest Browse all 1032

Հեղափոխությունն ուներ մշակութային բաղադրիչ. Փաշինյանը՝ մշակույթի գործիչներին

$
0
0

«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ուներ մշակութային լուրջ բաղադրիչ: Իսկ  ինչ է մշակույթը, եթե ոչ երկու մարդու հարաբերությունների մակարդակը: Մեր նպատակը այդ հարաբերությունների մակարդակը հետևողականորեն բարձրացնելն »,- վարչապետի պաշտոնում առաջին հանդիպումը մշակույթի գործիչների հետ Նիկոլ Փաշինյանը սկսեց հենց այս խոսքերով։

Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր կայացած հանդիպման ընթացքում Փաշինյանն ասել է, որ ապրիլյան հեղափոխությունը նախ և առաջ մշակութային հեղափոխություն էր, որի արդյունքն ամրապնդելու գործում չափազանց կարևորում է արվեստագետների գործունեությունը։ Վերջինները վարչապետին ուղղված բազմաթիվ հարցերով էին եկել։

Մշակույթի ոլորտում Հայաստանի նոր կառավարության որդեգրած քաղաքականությունը մարդկանց կրթական մակարդակի շարունակական բարձրացումն է: Փաշինյանի ձևակերպմամբ, մշակույթը պետք է դառնա մեր կյանքի անբաժան մասը, մաս,  որը երեխայի մեջ պետք է  ներարկել ամենավաղ տարիքից:


Viewing all articles
Browse latest Browse all 1032

Trending Articles