Մարինա Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
Մոսկվա
Այսօր բազմաթիվ հայեր էին հավաքվել Մոսկվայի սրտում՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան այգում։ Բոլորին այստեղ միավորել է հայկական հաղթական քոչարին:
Ֆրանսիական Գրենբոլ քաղաք հայ համայնքն այս գարնանը կոչ է արել աշխարհի հայերին միավորվել և պարել քոչարի՝ այդպիսով նշել առաջին հանրապետության 100 ամյակը և Էրեբունի-Երևանի 2800 ամյա տարեդարձը:
Այս միջազգային մշակութային նախագծի նպատակն է միավորել Հայաստանում և Սփյուռքում բնակվող բոլոր հայերին հաղթական քոչարու շուրջ՝ ի նշան մեր հերոսական անցյալի և ազգային միաբանության:
Այս համահայկական ֆլեշմոբի գաղափարին միացել են նաև Հայաստանի Սփյուռքի նախարարությունը, Լիոնում Հայաստանի հյուպատոսարանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:
Մոսկվայում այս ամենը կազմակերպել և համակարգել է դեսպանատան մշակույթի կենտրոնը: