Quantcast
Channel: Մշակույթ —Հայաստանի Հանրային Ռադիո
Viewing all 1032 articles
Browse latest View live

Մեկ տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ լեգենդար դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը

$
0
0

arminegevorgyan
Մեկ տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ լեգենդար դերասանուհի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ, Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը: «Ռադիոլուր»-ի պատրաստած ռեպորտաժը նվիրված է մեծ արտիստուհուն: Նրա հետ անմիջական զրույցը, կարելի  է ասել նրա վերջին հարցազրույցներից էր:


«Երկու տարի կլինի, ինչ բեմ չեմ բարձրացել: Կարոտել էի բեմին, հանդիսատեսին, ծափերին»:  Կամերային երաժշտության տանը բեմից այս խոսքերը հնչեցնում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը: Իրեն հատուկ անկեղծությամբ ասում է, որ շատ բան ունի փոխանցելու սերունդներին, բայց այսօր ժամանակները փոխվել են ու իրեն այլևս եթերների չեն հրավիրում:varduhi

Իսկ հանդիսատեսի հետ հանդիպելու  պատճառ ուներ: Այս տարի լրանցավ մեծանուն բանաստեղծ  Ավետիք Իսկահակյանի 140 -ամյակը, և մենք այն չնշեցինք  հավուր պատշաճի: Դերասանուհուն շատ վրդովվեցրել էր այս փաստը ու նա արձակագիր Նելլի Շահնզարյանին խնդրել էր կազմակերպել գրական երաժշտական երեկո, որտեղ դերասաններն  ու երգիչները կկատարեին Իսկահvarduhi1ակյանի խոսքերով գրված երգեր ու կկարդային բանաստեղծություններ:

«Գողտրիկ երաժշտական երեկո», Իսահակյանին նվիրված երեկոն այսպես անվանեց  դերասանուհին:

Միջոցառումը միայն գրական երեկո անվանելը քիչ էր, այն դեպի մեծանուն դերասանուհին լցված անհուն կարոտի զգացողությամբ մտքերի փոխանակում ու անմիջական զրույց էր:

«Իմ ձայնը ավելի փայլուն ու պայծառ էր, հիշողությունս տեղն է, բայց  ինչպես մեր մեծերն են ասում հոգիս հոժար է մարմինս տկար»:

Բայց անգամ մարմնի տկարությունը չխանգարեց, որ մոտ մեկ ժամ շարունակ դերասանուհին վարեց միջոցառումը, ընթացքում էլ կարդում էր Իսհակայանի գործերից, իսկ արդեն միջացառման ավարտին ուժերի գերլարումով երգ կատարեց՝ իր շատ սիրելի հանդիսատեսի համար:


«Գրքի գիշեր 2016»-ը Բուկինիստում

$
0
0

«Բուկինստ» գրախանութում մեկնարկել է «Գրքի գիշեր 2016» միջոցառումը: Հիշեցնենք, որ «Բուկինիստ» ընկերությունը և «Արևիկ» հրատարակչությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացնում են «ԳՐՔԻ ԳԻՇԵՐ 2016» միջոցառումը:  «Գրքերի փոխանակում, 30% զեղչ ամբողջ տեսականու համար, գրքեր հեղինակային ինքնագրերով, գրքախաղ, թեյախմություն, մրցույթներ, նվերներ: Իսկ կեսգիշերվանից մինչև լույս ԳՐՔՈՏ ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ արդեն օնլայն հարթակում»,-տեղեկացնում են կազմակերպիչները:
mhm0110149-copy mhm0110151-copy mhm0110152-copy mhm0110153-copy mhm0110154-copy mhm0110155-copy

Գրքախառնություն Բուկինիստում կամ «Գրքի գիշեր 2016»

$
0
0

alisagevorgyan

Երևանի Բուկինիստ գրախանութում երեկ աննախադեպ եռուզեռ էր: Պատճառը  Հայաստանում առաջին անգամ անցկացվող՝ «Գրքի գիշեր 2016. արի գրքախառնվենք» միջոցառումն էր: «Բուկինիստ» ընկերության և «Արևիկ» հրատարակչության նախաձեռնած «գրքախառնումը» մշակույթի նախարարության աջակցությունն էր ստացել։  Մեր օրերում գրքի աննախադեպ հերթ երևանյան գրախանութում, սա երազանք չէ, այլ  փաստ, որն անձամբ տեսել ու արձանագրել է «Ռադիոլուրը»։

 

mhm0110149-copy20-րդ դարի բռնապետերի կենսագրությունից մինչև հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Գրքախառնության գիշերը Երևանի Բուկինիստ գրախանութում գրքերի հարուստ  տեսականու մեջ՝  յուրաքանչյուրը փնտրում էր իր նախասիրած գիրքը: Ժամը 19-ից հետո բառի բուն իմաստով Բուկինիստում ասեղ գցելու տեղ չկար: Աննախադեպ եռուզեռի պատճառը Հայաստանում առաջին անգամ անցկացվող՝ «Գրքի գիշեր 2016. արի գրքախառնվենք» միջոցառումն էր: «Բուկինիստ» ընկերության և «Արևիկ» հրատարակչության նախաձեռնած «գրքախառնումը» մշակույթի նախարարության աջակցությունն էր ստացել։ Գրախանութն ամբողջ տեսականու համար սահմանել էր 30% զեղչ: Գրքախառնության գիշերը երեկ կոտրեց տարածված կարծիքը,  թե նոր սերունդը գիրք չի կարդում։

mhm0110154-copy<<Ոչ միայն վերջին տարիներին, այլ ընդհանրապես գրախանութում նման հերթ ես չէի տեսել>>,- խոստովանում է <<Գարուն>> ամսագրի խմբագիր Աշոտ Գաբրիելյանը: Համոզված է, որ կուտակված հերթի պատճառն ամենևին է ողջ տեսականու համար սահմանված 30 տոկոս զեղջը չէ, այլ ՝ ոգևորությունը, ինչը Բուկինիստ գրախանութի և  մշակույթի նախարարության որդեգրած  մոտեցման արդյունքն է։

Երիտասարդ գրող Արմեն Սարգսյանն ասում է, որ Երևանում այսօր հնարավոր է գտնել ցանկացած գրականություն: Վստահեցնում է՝ վաղուց անցել են ժամանակները, երբ լավ գիրք ձեռք բերելն այստեղ խնդիր էր:

mhm0110148-copyԳրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի գրական նախասիրությունները տարիների ընթացքում փոխվել են: եթե նախկինում գրախանութ էր մտնում հիմնականում ժամանակակից գրականություն, ինչպես ինքն  ասում, պեղելու համար, ապա այսօր գրախանութ է մտնում գործընկեր հրատարակիչների աշխատանքը տեսնելու, գնահատելու ակնկալիքով։

Հստակեցնելով  մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականությունը գրահրատարակչության ոլորտում՝ մեջբերենք  գերատեսչության երեկ տարածած հաղորդագրությունից որոշ մանրամասներ. << Մենք որոշել ենք գրավաճառությունից դուրս գալ։ Այսինքն, գիրք չենք վաճառելու, պետական պատվերով սահմանափակ քանակությամբ գրքեր ենք հրատարակելու, որոնք կտրվեն մարզային և համայնքային գրադարաններին, կուղարկվեն դպրոցներ, Սփյուռքի կառույցներ, մշակութային կենտրոններ>>։

mhm0110151-copyՄշակույթի նախարար Արմեն Ամիրյանի փոխանցմամբ, արվելու է շուկայի ուսումնասիրություն, ինչը պետք է պարզի ներքին, արտաքին, ինչպես նաև Սփյուռքի պահանջները և պետական կարիքները։ Ինչ վերաբերում է ժամանակակից գրողներին պետական աջակցությանը, նախարարության նոր մոտեցումն է՝  հրատարակչին գիրք չեն պատվիրելու, փոխարենն աջակցության այլ միջոցներ են առաջարկելու:

Ի դեպ՝ հավելենք, որ Բուկինիստում կազմակերպված գրքախառնության գիշերվա ակտիվ մասնակիցների թվում նաև մշակույթի նախարարն էր։

Հալեպահայ կինոբեմադրիչի ֆիլմը` Թուրինի միջազգային փառատոնի գլխավոր մրցանակակիր

$
0
0

Հալեպահայ կինոբեմադրիչ Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների»  ֆիլմը իտալական Թուրինի միջազգային 34-րդ կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակի:  Այս  մասին գրում է «Գանձասար»-ը:

Փառատոնի ժյուրիի կողմից վավերագրական ֆիլմը ճանաչվել է լավագույնը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ ռեժիսորն պատերազմական պայմաններում կարողացել է իր տան պատշգամբից նկարել և աշխարհին ներկայացնել պատերազմական ողբերգությունը ու շեշտել, որ Սիրիայի հայ և արաբ բնակչությունը հավասարապես զոհվում են բարբարոսների գործողություններից:

Ավո Գաբրիելյանն այս ֆիմը նվիրել է Հալեպին՝ նշելով. «Հալեպին իր մոր՝ Սիրիայի գրկում ավիրում են»: Նա  նաև ասել է, որ այս մրցանակը մեկ քայլ է պարզապես հասնելու այն արդարության, որին ձգտում է հայ ժողովուրդն  արդեն 100 տարի:

«Հայերը հաճախ շեշտում են, որ երկրորդ Ցեղասպանություն չպետք է ապրեն, սակայն, ցավոք, այսօր Ցեղասպանության է ենթարկվում ոչ միայն Սիրիայի, նաև Իրաքի և Պաղեստինի ժողովուրդը»,- ասել է Ա. Գաբրիելյանը:

Նշեք, որ  Ավո Գաբրիելյանի «Տներ առանց դռների»  ֆիլմն արդեն ցուցադրվել է Բեռլինի միջազգային, Պրահայի «Մեկ աշխարհ» կինոփառատոներում: Ֆիլմը ներկայացնում է Հալեպի Նոր գյուղ շրջանում տեղի ունեցած բախումների ընթացքում այնտեղ բնակվող հայ ընտանիքի կյանքը, որը 2015-ից ապաստանել է Բեյրութում: Հեղինակն իր փոքրիկ տեսախցիկով նկարահանել է  շրջանի ավերածությունները, բնակչությանը, ով դիմագրավում էր դժվարությունները և յուրահատուկ ոճով զուգահեռներ անցկացրել Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի կրած տառապանքների միջև:

Ավո Գաբրիելյանը ծնվել է 1985 թվականին, Հալեպում, սովորել է Հայկազյան հայկական դպրոցում և հայկական սեմինարիայում: Նա ավարտել է Դամասկոսի համալսարանի թատրոնի և կինոյի բաժինը, որից հետո աշխատել է մի քանի ֆիլմերի վրա: Հալեպ վերադառնալուց հետո նա սկսել է դասավանդել Թատրոնի և արվեստների Աքքադի ինստիտուտում:

Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո` դեկտեմբերի 6-ին

$
0
0

Դեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար` Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:

Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 3-ը հանճարեղ ստեղծագործություն է։

Ռոդիոն Շչեդրին, կոմպոզիտոր

Համերգին մասնակցում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Վահագն Հայրապետյան ջազ տրիոն, սոպրանո Հենրիետտա Հարությունովան, դաշնակահար Արթուր Ավանեսովը:

«Տաղ հրեշտակայինը» մենք լսեցինք մի քանի անգամ, այնքան շատ էինք տարվել նրա լարվածությամբ և ուժգին ուղերձով։ Սա իրապես հրաշալի և ուժեղ երաժշտություն է։

ԺանՊիեռ Մատես

«BIM Editions»-ի նախագահ (Շվեյցարիա) 

 

Հոբելյանական երեկոն ղեկավարելու են դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և բրիտանացի դիրիժոր` Դևիդ Դեվիսը:

Համերգային ծրագրում կհնչեն Ստեփան Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 1, Սիմֆոնիա թիվ 3, Տաղ հրեշտակային, Սիմֆոնիա թիվ 4 ստեղծագործությունները:

«Արվեստի բուհերի շաբաթ»- ը մեկնարկում է Չապեկի «Մայրը» բեմադրությամբ

$
0
0

art

sonahakobyan

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով մեկնարկել է «Արվեստի բուհերի շաբաթ»- ը: Ծրագրի նպատակն է արվեստի բուհերի ուսանողների միջև կառուցել կամուրջ, ստեղծել կապեր՝ մասնագիտական շփումների և ոչ մասնագիտական հաղորդակցության համար: Ծրագրի ընթացքում նախատեսվում է թատերական ներկայացում, կինոդիտում, համերգային ծրագրեր, ցուցահանդես, քննարկումներ, ուսանողների փոխադարձ այցելություններ և վարպետաց դասեր: «Արվեստի բուհերի շաբաթ»-ը մեկնարկել է այսօր ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնի «Մայրը» ներկայացմամբ:

 

Շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում դարձյալ բեմադրվում է չեխ դրամատուրգ  Կարել Չապեկի «Մայրը»  ներկայացումը: Հայ հանդիսատեսն առաջին անգամ այս ներկայացումը դիտել է դեռ 5 տարի առաջ, սակայն, ինչպես նկատեց պիեսի բեմադրիչն ու գլխավոր դերակատար ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը, այս ներկայացումը միշտ արդիական է: Այն երբեք չի ծերանում:

Կարել Չապեկի «Մայրը» պիես մարդասիրության ու հայրենասիրության մասին է։ Պիեսի հիմքում ընկած է  մոր ու կնոջ պատմություն, ում ամուսինը և չորս զավակներն իրենց կյանքը զոհում են հանուն մեծ և վսեմ գաղափարների։ Վերջում մնում է միայն մեկ որդին` տասնյոթամյա Տոնին, որը որոշում է գնալ կռվելու, քանի որ հայրենիքը վտանգի մեջ է: Մայրն ամեն գնով փորձում է հետ պահել իր միակ որդուն: Մայրական անսահման սիրո զգացումը պայքարի մեջ է մտնում պարտքի գիտակցության հետ: Հանգուցյալ ամուսինն ու զավակներն անցնում են մոր հիշողության միջով: Նրանց ոգիները հայտնվում են բեմում՝  խորհրդանշելով իրենց գործի անմահությունը: Եվ մայրը հասկանում է, որ չուղարկել վերջին որդուն` պաշտպանելու զոհվածների գործը, կնշանակի դավաճանել նրանց հիշատակը, կնշանակի` նրանք իզուր են ապրել և զոհվել: Եվ հենց այդ նույն մայրը, ով ատում և անիծում է պատերազմը, ինքն էլ զենքը տալիս է որդուն և ուղարկում պաշտպանելու հայրենիքը:

Դերասաններին հանդիպեցինք փորձի ժամանակ: Վերջին փորձն էր ներկայացումից առաջ: Գլխավոր դերակատարներից Արսեն Ազիզյանը, ի դեպ, նոր է վերադարձել բանակից: Խոստովանում է, որ բանակից վերադառնալուց հետո բոլորովին այլ կերպ է ընկալում իր հերոսի խաղը: Այժմ նաև ավելի գիտակցաբար է խաղում  դերը: Պիեսում նա մարմնավորում է Պետերին:

«Մայրը» ներկայացումով էլ այսօրվանից մեկնարկեց «Արվեստի բուհերի շաբաթ»- ը: Շաբաթվա մտահղացումը արվեստի 3 բուհերինն է՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտինը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայինն ու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայինը: Ինչպես նկատեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, այս ծրագրի շրջանակներում արվեստի 3 բուհերը սկսում են միասին ապրել:

Պարզապես հասունացել էր համագործակցելու պահը և 2 օր առաջ այն հաստատվեց եռակողմ պայմանագրով՝ նշեց  Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը: Պայմանագիրը ստորագրվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Եվ ինչպես մյուս երկու բուհերի ղեկավարները, այնպես էլ կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը մեծ սպասելիքներ ունի ծրագրից։ Այն թեև նոր է մեր արվեստի կյանքում, բայց՝ վաղուց սպասված և հասունացած :

 

Golden Globe Awards- ը՝ «Երկրաշարժ» ֆիլմի մասին

$
0
0

Սպիտակի ավերիչ երկրաշարժի մասին պատող «Երկրաշարժ» ֆիլմին է անդրադարձել է Golden Globe Awards մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջը։ «Երկրաշարժ» ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա, որտեղ ներկայացված են  1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի տեսարանները:  Սարսափելի երկրաշարժը խլեց գրեթե  25000 մարդկային կյանքը և ևս կես միլիոն մարդ  անտուն դարձավ»,- նշված է կայքէջը։

Ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի համար այն եղել է մի շատ կարևոր նախագիծ, որի միջոցով ցանկացել է դեպքից  30 տարի անց պատմել ոչ միայն մահվան մասին, այլև ցույց տալ այդ մղձավանջում ծնված  հույսի և հասարակության ոգու մասին։

Ֆիլմի հերոսներից մեկին մարմնավորող Կոնստանտին Լավրոնենկոն նշել է,  որ ինքն անմիջապես ընդունել է դերակատարման հրավերը:  Նա նաև նշել է, որ իր երախտիքն է հայտնում ֆիլմի ստեղծողներին և կարևորել  այն հանգամանքը, որ անհրաժեշտ է կիսել սիրելիների ցավը, որովհետև, այսօր մարդիկ սկսում են սովորել հազարավոր մարդկանց կորստին:

Ռեժիսորի խոսքերով՝ Սպիտակի երկրաշարժը մի ողբերգություն էր, որը միավորեց աշխարհը:

Սերժ Սարգսյանն ընդունել է մշակույթի նախարարին

$
0
0

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկի՝ Հայաստանում և արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման ու զարգացման, մայրաքաղաքից բացի մարզերում ևս մշակութային կյանքի աշխուժացման ուղղությամբ նախարարության նոր նախաձեռնությունների մասին, որոնց Սերժ Սարգսյանն անդրադարձել էր օրերս՝ ՀՀԿ 16-րդ համագումարում հնչեցրած զեկույցի ժամանակ:

Արմեն Ամիրյանը Հանրապետության Նախագահի հետ քննարկել է դրանց իրականացման, Հայաստանը մշակույթի միջոցով միջազգային հարթակներում լավագույնս ներկայացնելու հնարավորությունները:

Նախարարը փոխանցել է նաև ՀՀ Նախագահի հետ մշակույթի գործիչների հանդիպման խնդրանքը: Նախագահը սիրով համաձայնել է հանդիպելու և զրուցելու նրանց հետ, նշելով, որ ինքն էլ այդպիսի հանդիպման անհրաժեշտություն ունի, իր մոտ էլ շատ հարցեր են կուտակվել և խնդրել է պատրաստ լինել անկեղծ զրույցի:

Արմեն Ամիրյանն առաջարկել է ստեղծել համահայկական սիմֆոնիկ նվագախումբ, որի կազմում կընդգրկվեն աշխարհի տարբեր ծայրերում հանդես եկող մեր տաղանդավոր հայրենակիցները: Առաջին համերգը, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել Երևանում, 2017թ. ապրիլի 24-ին, այնուհետև նվագախումբը տարվա ընթացքում հանդես կգա համերգներով արտերկրի մի շարք հայաշատ քաղաքներում:

Հանրապետության Նախագահը ողջունել է գաղափարը, ընդգծելով, որ այն գրեթե ամբողջությամբ համապատասխանում է Հայաստան-սփյուռք համագործակցության մասին իր պատկերացումներին ու համոզմունքին և ինչ-որ տեղ նաև խորհրդանշական գաղափար է. այն առաջին հերթին նշանակում է ներդաշնակություն, միասին աշխատելու կարողություն և, թերևս, նվագախումբը կարող է ներդաշնակ ու միասնական աշխատանքի օրինակ հանդիսանալ մյուս ոլորտներում:


Տարիքը չի վախեցնում. այսօր Մերուժան Տեր- Գուլանյանի տարեդարձն է

$
0
0

alisagevorgyan

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր- Գուլանյանն այսօր նշում է ծննդյան 68-րդ տարեդարձը՝ առանց  տարիքի հանդեպ վախի: «Տարիքից չեմ վախենում, բայց սարսափում եմ մի բանից՝ զառամախտից: Երբեմն մտածում եմ՝ Տեր Աստված, ավելի լավ է հեռանաս, երբ ուժդ տեղում  է, քան ՝ զառամես»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է գրողը: Գրական գործունեությունից զատ՝ Մերուժան Տեր- Գուլանյանը երկար տարիներ ակտիվ աշխատանք է ծավալել մամուլում, հեռուստատեսությունում: 2011-ից  Հայաստանի  հանրային  հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է, իսկ 2012-ին Մերուժան Տեր-Գուլանյանը հիմնադրեց «Անդին»  ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է մինչ օրս:

 

«Տարիքը չի վախեցնում, բոլորովի՛ն, քանի դեռ ինքդ չես զգում, որ ծերանում ես: Մի բան է տարիք առնելը, մեկ այլ բան՝ ծերանալը»: Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձն առանց տարիքի հանդեպ վախի, նաև այն պատճառով, որ հայրական  կողմը երկարակյաց է: «Հայրս 93 տարեկան է, բայց մի հեկտար հունձ է անում: Քանի որ այս տարիքում բոլոր ատամներս տեղում են, պիտի ենթադրել, որ հորս եմ քաշել»,- ասում է գրողը: Տարիքից չի վախենում, բայց երբեմն տրտմում է՝ այնուամենայնիվ, երիտասարդությունը լավ բան է: «Երբեմն նայում եմ ինչ- որ երիտասարդի ու մտածում՝ ինչ լավ է, որ կարող է անձրևի տակ ման գալ, մի բան, որ շատ եմ սիրել: Հիմա չեմ կարող, կհիվանդանամ»:

Երիտասարդների մասին գրողի կարծիքը: «Այսպիսի երիտասարդություն երբևէ չենք ունեցել, այսքան ազատ, այսքան համարձակ և խելացի: Անցան   ժամանակները, երբ երիտասարդները  պատերի տակ նստած արևածաղիկ էին չրթում: Հիմա ուրիշ տարածության մեջ են նրանք: Հրաշալի սերունդ ունենք, շատ եմ սիրում»,- ասում է գրողը, որի գնահատականները ժամանակակից գրականության հարցում անհամեմատ ժլատ են։

«Չարենցից հետո երկու գրող կա, որոնց անունները կարող եմ տալ՝ Հրանտ Մաթևոսյան, Համո Սահյան: Լավ գրողներ ունենք, իհարկե, բայց այսպիսի մեծության գրողներ, թո’ղ ներեն ինձ ժամանակակիցները, չունենք»:

Գուցե հայ գրականության լավագույն ժամանակները չեն, բայց  գրողին տեսանելի են երկրում տեղի ունեցող դրական փոփոխությունները: «Երբեմն ինձ մեղադրում են իշխանամետության մեջ, բայց ես իշխանամետ չեմ, այլ պետականամետ: Ես պետությունն եմ սիրում, պետականությունը, անկախ Հայաստանը»,- ասում է Տեր-Գուլանյանը։

Անքնության ժամերին վերլուծում է օրվա  բոլոր քայլերը, իսկ անքնության ժամերը երկար են: Դրանք երբեմն նաև խոստովանության ժամեր են:

Գրողի ծննդյան օրվա առիթով  «Գոյ» թատրոնում այսօր տեղի կունենա ստեղծագործական երեկո՝«Մերուժան Տեր-Գուլանյան. Գիշերային վարդ»:

«Շատ համեստ երեկո կլինի, իսկ վերջում՝ կխմենք»,-ասում է Տեր Գուլանյանը:

Ինչպես միշտ, այսօր ևս թույլ չի տա, որ խմեն իր կենացը: «Մեռոն ջան, կենացդ, առողջություն եմ մաղթում քեզ » ,- կասի ծննդյան օրվա հերոսը՝ ղեկավարելով տոնական ողջ երեկոն։

Այստեղ մարդիկ սիրում են բարձր մշակույթը.Պյոտր Սվիտալսկի

$
0
0

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին մշակութային փիլիսոփայության ընդհանրություններ ունեն. ոչ միայն հենց մշակույթի միջոցով Հայաստանը Եվրոպայի մնացած մասի հետ ավելի ամուր կամրջելը, այլև մշակութային իրադարձությունները դեպի Հայաստանի մարզեր ընդլայնելու գործնական անհրաժեշտությունը։

Ի դեպ, նախարարի հետ հանդիպմանն այսօր պարզվեց նաև, որ պրն դեսպանը մեր մշակութային բարձրարվեստ օջախների հաճախակի հյուրն է, և ավելին, նկատել է, որ այստեղ մարդիկ սիրում են բարձր մշակույթը և դեռևս տպագիր գիրք են կարդում։

Նրա երգերը հաճախ փոխարինում էին փամփուշտներին. գուսան Հայկազունը 65 տարեկան է

$
0
0

alisagevorgyan

Արցախյան պատերազմի օրերին նրա երգերը փոխարինում էին մեր սուղ փամփուշտներին` բարձրացնելով հայ ֆիդայու մարտական ոգին ու կորովը:  Գուսան Հայկազունի երգերը նաև ամրագրեցին մեր հաղթանակն ու գոյության իրավունքը: Պատերազմի ողջ ընթացքում նա հայ զինվորի կողքին էր: Արցախյան պատերազմում  գուսան Հայկազուն դարձած  մասնագիտությամբ շինարար-ճարտարագետ Գագիկ Նազարյանը երեկ տոնում էր ծննդյան 65-րդ տարեդարձը: Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած ՝«Ի զեն հայեր» խորագիրը կրող համերգին հնչեցին նրա հին ու նոր երգերը։

 

Գուսան Հայկազունի երգն է, որը հնչում է  Արամ Խաչատրյան համերգասրահի ոչ միայն բեմից, այլև՝ դահլիճից:  Գետաշեն», «Պիտի գնանք վաղ թե ուշ», «Հպարտ գնացեք», «Հայեր, միացեք». դեռ 88-ից ծնված ու արցախյան պատերազմում հայ զինվորին ու մեր ողջ ժողովրդին ուժ ու ոգի պարգևած  այս երգերը գիտեն ու անգամ կատարում եմ շատերը, բայց հեղինակին, ավաղ՝ շատերը չեն ճանաչում:

Գուսան Հայկազուն. փոքրամարմին այս մարդու մասին գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադևոսյանն ասում էր. «Սա միայն նրա անտենան է, ինքը գետնի տակ է, իր  արմատներով հայ ժողովրդի մեջ է խրված»: Գուսանի երգերի մասին այսօր ասում է՝ պատերազմի տարիներին դրանք զենք էին մեր ձեռքերում։

«Սկզբում նա կռվում էր Արցախում, բայց հետո հրամանատարն ասաց՝ կարող է զոհվես, ավելի լավ է՝ գնա, երգ գրիր»,-հիշում է Մահապարտներ գնդի 5-րդ դասակի հրամանատար Սպարտակ Մաթևոսյանը։

Պատերազմ եք գնում, բարով գնացե՛ք,
Վարդանի արյունն է Ձեր մեջ, իմացե՛ք,
Նոր կազմավորված Հայոց բանակի,
Առաջին զինվորն եք, հպարտ գնացե՛ք:

Գուսանի ՝ «Հպարտ գանացեք» հայտնի երգը նվիրված է արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանին : Հերոսի մոր՝ տիկին Զարիկի համար գուսան Հայկազունի երգերը կորստի դեմ պայքարելու ուժի  ու զորության աղբյուր են։ Գուսանի երգը և որդեկորույս մորն  է կանգուն պահում, և արգանդում զավակ կրող մորն է ուժ տալիս: Հայ  զինվորի համար այդ երգը  ոգու, հավատի անսպառ աղբյուր է: Հենց այդ ոգով ու հավատով նրանք պահեցին ու շարունակում ենք պահել մեր սուրբ հողը: Եզակի և մեծատառով մարդ, որը ժամանակին եկավ իր հայրենիքը պաշտպանելու   նախ զենքով, ապա՝  գրչով ։

«Այս տարի իրականացան իմ երեք մեծ նպատակները. նախ՝ անձնագրում  փոխեցի ազգանունս ու դարձա  Գագիկ Հայկազուն, բոլորովին վերջերս  ծնվեց 5-րդ զավակս՝ Անահիտը, ստացա բնակարան Երևանի քաղաքապետարանից»,-  ասում է գուսանը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում ծննդայն 65-ամյակին նվիրված համերգն էլ համարելով  տարվա լավագույն իրադարձություններից մեկը:

Գուսան Հայկազունի նոր երգերից մեկը կոչվում է ՝ «Լավագույն տղերքը մենք ենք, մենք, որ կանք ու ապրում ենք մեր երկրում, դժվարություններից չենք փախչում, մենք, որ կարող ենք ուս ուսի տալ, միանալ ու համառորեն առաջ շարժվել»:

88-ին ծնված գուսանի  առաջին երգը  ժամանակի ու իրավիճակի ծնունդ էր, այն  միացման կոչ էր՝ ուղղված մեր ողջ ժողովրդին: «Հայեր միացեք» երգն այսօր էլ արդիական է, որովհետև միասնականության մեջ է մեր գոյատևման ամենամեծ գաղտնիքը։

Հայտնի է «Եվրատեսիլ 2017»-ի անցկացման օրը

$
0
0

«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի եզրափակիչը տեղի կունենա Կիևում մայիսի 13-ին, կիսաեզրափակիչները ծրագրվում է անցկացնել մայիսի 9-ին և 11-ին՝ հայտնում է «UA: Առաջին» ազգային հեռուստաալիքի մամուլի ծառայությունը։ Ի դեպ, Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության ղեկավարներ Ալեքսանդր Խարեբինն ու Վիկտորյա Ռոմանովան պաշտոնապես նշանակվել են մրցույթի գործադիր պրոդյուսերներ։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016»-ում հաղթել էր ուկրաինացի  Ջամալան՝ «1944» երգով։

Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն Ամանորի ներկայացում կնվիրի փոքրիկներին

$
0
0

Սիրված դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը Նոր տարվան ընդառաջ հետաքրքիր բեմականացում կներկայացնի: Բաղրամյան 3 հասցեում գտնվող թատրոնում դեկտեմբերի 25-ից խաղացանկը կհամալրի նոր մանկական ներկայացումը:

«Նարեկ Դուրյանը չի անտեսել մանուկներին, ինչպես և խոստացել էր, բեմադրություն է պատրաստել: Ներկայացումը կոչվում է «Ամանորը Նազարի մոտ», հիմքում հայկական հեքիաթներն են: Մեկ ժամ տևողությամբ երաժշտական կատակերգություն է: Ներկայացման երգերի բառերի և երաժշտության հեղինակը Նարեկ Դուրյանն է: Գիտեմ, որ երեխաները շատ են սիրում նրան, նա կարողանում է գրավել փոքրիկներին: Ներառված են ինտերակտիվ հատվածներ: Ներկայացման հերոսները հայկական հեքիաթների կերպարներն են, ունենք նաև Ձմեռ պապ, Ձյունանուշ: Ներկայացումը մի պահ կդադարի. չար կախարդը կգա և կկախարդի հեքիաթի հերոսներին և…»,- ասել է Թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը։

 

«Երկրաշարժ» ֆիլմը կցուցադրվի Գերմանիայում, Ճապոնիայում եւ Կորեայում

$
0
0

Covert Media-ն վաճառել է հայկական աղետի մասին պատմող հայ-ռուսական արտադրության <<Երկրաշարժ>>  ֆիլմի ցուցադրման իրավունքը Գերմանիայում, Ճապոնիայում և Կորեայում՝ հայտնում է Variety-ն:

«Երկրաշարժ»  ֆիլմը  ձեռք է բերվել Ճապոնիայի և  Հարավային Կորեայի AT Entertainment-ի  համար: Ֆիլմը ներկայացվել է նաև այս տարվա
<<Ոսկե գլոբուս>> կինոփառատոնի լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում:

Ֆիլմի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը։

«Դեպի Եվրատեսիլ»- ի 4- րդ փուլում կմրցեն 12 լավագույնները

$
0
0

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծի 4-րդ փուլի ընթացքում կշարունակեն պայքարը 12 լավագույն արտիստները: Լյուսի,  Գեւորգ Հարությունյան, Աննա Դանիելյան, Մարտա, Արծվիկ, Հասմիկ Շիրոյան, Լիլիթ Հարությունյան, Սյուզաննա Մելքոնյան, Իջին, Ալեքսանդր Պլատո, Օպերա Վիվա, Վահե Ալեքսանյան.  հենց նրանց շարքում է այն հաջողակ արտիստը, ով հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնելու «Եվրատեսիլ-2017»-ին (https://www.youtube.com/channel/UCwrI8ZznUiLSvukl8IoPbZA):

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերին նախորդող ամենից պատասխանատու ընթացքին կարող եք հետեւել վաղը՝ դեկտեմբերի 3-ին` ժամը 22:00-ին, Առաջին ալիքի եթերում:

Ժյուրիի անդամներ Իվետա Մուկուչյանի, Արամ MP3-ի, Ինգա Արշակյանի, Հայկոյի, Եսայի Ալթունյանի եւ Անուշ Արշակյանի խմբերում մնացել են վերջին 2 մասնակիցները եւ վաղվա թողարկման ընթացքում կընտրվեն այն եզակիները, որոնք կշարունակեն պայքարն արդեն կիսաեզրափակիչ փուլերում:

Նախագծի հաղթողը կորոշվի ժյուրիի եւ հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Հիշեցնենք, որ «Դեպի եվրատեսիլ» նախագծի մասին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց ամռանը՝ հնարավորություն տալով ամբողջ աշխարհում բնակվող մեր հայրենակիցներին մասնակցելու մեգաերաժշտական մրցույթի, հաղթել եւ ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ- 2017»-ին: Նախագծին մասնակցության հայտ ներկայացրին մեր հարյուրավոր հայրենակիցներն ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, սակայն, նրանցից միայն 80-ը հնարավորություն ստացան սկսել հեռուստատեսային պայքարը: Մասնակիցների հեռուստատեսային լսումների փուլը տեւել է 3 շաբաթ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, ինչպես նաեւ www.eurovision.am կայքերում: Նախագծի մասնակիցների ելույթները կարող եք գտնել յութուբյան պաշտոնական ալիքում՝ https://www.youtube.com/channel/UCwrI8ZznUiLSvukl8IoPbZA, իսկ նրանց սատարել կարող եք ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/DepiEvratesil/ եւ ինստագրամում՝ https://www.instagram.com/depievratesil/


Դիմա Բիլանը Հայոց ցեղասպանությանը նվիրված տեսահոլովակ կներկայացնի

$
0
0

Ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության թեմայով երգ ու տեսահոլովակ ներկայացնել, հաղորդում է rusarminfo.ru-ն՝ մանրամասնելով, որ երգն արդեն գրված է, իսկ տեսահոլովակի նկարահանման աշխատանքները դեռևս շարունակվում են։ Նկարահանումների մի մասն իրականացվում է Հայաստանում՝ Արարատյան դաշտավայրում:

«Ինձ այս թեման ծանոթ է ոչ միայն պատմությունից: Մայրիկիս տատը՝ Շուշան Տիգրանի Քրունին, 13 տարեկան աղջիկ էր, երբ փրկվեց մահից: Նրան փրկել են հնադավան ռուսները, որոնք ևս Թուրքիայից Ռուսաստան էին փախչում: Ցավոք, մայրիկիս տատը մահացել է նախքան իմ ծնվելը, բայց մորս պատմելով՝ տատիկը ողջ կյանքում փնտրել է իր բարեկամներին՝ չիմանալով, ո՞ղջ են նրանք, թե՞ մեռած»,- պատմել է Բիլանը «Մուզ» TV-ին տված հարցազրույցում:

Տեսահոլովակի պրեմիերան կկայանա 2017թ․ ապրիլին ու նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

«Երկրաշարժ» ֆիլմը ներառվել է «Ոսկե գլոբուսի» երկար ցանկում

$
0
0

Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը հայտնվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի երկար ցանկում: «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում հայտնվելու թեկնածուների ցանկը հրապարակվել է մրցանակաբաշխության կայքում:

Կարճ ցանկը կհրապարակվի դեկտեմբերի 12-ին:

Հիշեցնենք, որ «Երկրաշարժը» ներկայացնում է Հայաստանը: Երկար ցանկում ներառված են նաև Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտ» ֆիլմը, Մեքսիկան ներկայացնող «Ամայի քաղաքներ» ֆիլմը, Ղազախստանը ներկայացնող «Ամանաթը», Գերմանիան ներկայացնող «Թոնի Էրդմանը», Ֆրանսիան ներկայացնող «Նա» ֆիլմը, Իսպանիան ներկայացնող «Ջուլիետա» և «Մա մա» ֆիլմերը:

Անվանակարգում հայտնվելուն հավակնում են նաև Հունաստանից, Իրանից, Չիլիից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ռումինիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից և այլ երկրներից ֆիլմեր:

Նախագահը ներկա է եղել Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին

$
0
0

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին:

20495_b 20496_b 20497_b

Հայաստանի պատվիրակությունը պնդել է, որ լավաշին վերաբերող հայտը լրամշակվի

$
0
0

alisagevorgyan

Լավաշի գրանցման հարցն օրերս կրկին հայտնվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրակարգում: Հայտի հեղինակներն այս անգամ հինգ պետություններ էին, ցանկում նաև  Թուրքիան էր և Ադրբեջանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեն նոյեմբերի 30-ին Եթովպիայում գումարած իր նստաշրջանում մեկ անգամ ևս լավաշ հացին առնչվող մշակույթը ներառեց Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ։ Հայկական պատվիրակության ջանքերով հայտը սակայն ընդունվել է լրամշակմամբ: Կոմիտեի Ադիս Աբեբայում կայացած 11-րդ նիստի արդյունքներն այսօր ամփոփել են  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ,  Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հաձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը։

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեում օրերս կրկին օրակարգում էր հայտնվել «լավաշի գրանցման խնդիրը»: «Տափակ հաց թխելու և հյուրասիրելու մշակույթ՝ լավաշ, քաթըրմա, ժուպկա, յուֆկա» ձևակերպմամբ հայտն այս անգամ ներկայացրել էին Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Բավարարելով հայտը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեն նոյեմբերի 30-ին Եթովպիայում գումարած իր նստաշրջանում մեկ անգամ ևս լավաշ հացին առնչվող մշակույթը ներառեց Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ։ Նույն ցանկում հայկական լավաշը հայտնվել էր երկու տարի առաջ: 2014-ին հայտը ներկայացրել էր  Հայաստանը, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» ձևակերպմամբ: Սույնը հաշվի առնելով` հայկական պատվիրակությունը պնդել է, որպեսզի հիշյալ հայտը ենթարկվի  լրամշակման:

«Բանակցությունների արդյունքում՝ քննարկելով համատեղ հայտը, կոմիտեն իր որոշման մեջ հղում է կատարել Հայաստանի կողմից ներկայացված հայտի առնչությամբ 2014 թվականին ընդունված որոշմանը՝ հաստատելով, որ «տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրներում ապրող համայնքները կիրառում են հայտում ներկայացված տափակ հացի տեսակները»,- ասում է ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հաձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը։ Նա սա համարում է հայկական պատվիրակության ձեռքբերումը:

Վերջինն այսօր, ի դեպ, համաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերը գնալով ավելի ու ավելի զավեշտալի են դառնում: Անհասկանալի է նաև նպատակը, թե ինչու պետությունների ներկայացուցչական  պատվիրակությունները պետք է հավաքվեն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնում վիճեն՝ փլավը ուզբեկական է, ղրղզական, թե՞  ղազախական, կամ դոլման հայկակա՞ն է , թե՞ թուրքական։ «Նշված տարօրինակություններին անդրադարձավ հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեն, որովհետև իսկապես զավեշտալի է, երբ ներկայացվում են նման անհասկանալի հայտեր: Իրականում պետք է հիմք ընդունել կառույցի կանոնադրությունը, ըստ որի, ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամ  մասնավորապես՝  Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեն չի գրանցում ճաշատեսականեր, հացատեսակներ: Այն գրանցում է դրանց հետ կապված մշակութային դրսևորումները»։

ՅՈՒՆԵՍԿՕ, բավական հնչեղ անունով կառույց, որտեղ թեժ մարտեր են մղվում այս կամ այն ճաշատեսակի կամ հացատեսակի շուրջ և լռության են մատնվում, օրինակ, Նախիջևանի հազարավոր խաչքարերի ոչնչացման վերաբերյալ ահազանգերը: Այս կառույցի հետ համագործակցությունից ու այստեղ ծավալվող թեժ մարտերից ի  վերջո ի՞նչ է շահում Հայաստանը:

«Միաժամանակ՝ դուրս մնալ այդ գործընթացներից, ասելով թե կառույցը քաղաքականացված է, տեղին չէ»,- նկատում է մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը։

Եթովպիայից վերադարձած հայկական պատվիրակության անդամներն այսօր հիշեցին «Սասնա ծռեր» էպոսի գրանցման ժամանակ Թուրքիայի զավեշտալի պահվածքը: Հայտը ներկայացնելուց հետո վերջինը Հայաստանին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին  մեղադրել էր Թուրքիայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեջ՝ նշելով, թե  հայտում հիշատակված են Մուշ, Սասուն և Տարոն տեղանունները: Հայկական կողմի արձագանքը եղել էր կարճ ու հստակ՝ երբ ստեղծվում էր «Սասնա ծռեր» էպոսը  չկար ոչ Թուրքիան, ոչ էլ անգամ Օսմանյան կայսրությունը:

Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները` Խաչատրյանի տանը

$
0
0

Դեկտեմբերի 22-ին ժամը 19:00 ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հովանու ներքո մշակութային օջախում կանցկացվի Ռիխարդ Շտրաուսին նվիրված երեկո:

«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և Խաչատրյանի անվան տրիոն DVV International-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ այս տարի ներկայացրին մի նոր նախագիծ, որի անդրանիկ երեկոն հունիսին տեղի է ունեցել թանգարանում: Նախագծի անունն է «Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները` Խաչատրյանի տանը»:

Առաջին երեկոն նվիրված էր Յոհաննես Բրամսին և նրան նվիրված թանգարաններին: Երեկոյի ընթացքում Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտները, ինչպես նաև ալտահար Մաքսիմ Նովիկովը և երգչուհի Աննա Մայիլյանը ներկայացրին Բրամսի կամերային ստեղծագործությունները: Բացի այդ, երեկոյի ընթացքում երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը ներկայացրեց Բրամսի կենսագրությունը, պատմեց թանգարանների գործունեության մասին: Այս միջոցառումը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Մենք փորձեցինք այն դարձնել շարունակական»,-նշում է տուն-թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:

«Գերմանացի կոմպոզիտորների թանգարանները` Խաչատրյանի տանը» նախագծի շրջանակում դեկտեմբերի 22-ին նմանատիպ երեկո կանցկացվի, որը կնվիրվի Ռիխարդ Շտրաուսին, Գերմանիայում նրա թանգարանին, ինչպես նաև նրա կամերային ստեղծագործություններին:

«Դիմեցինք ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությանը, որն աջակցեց մեզ նախագիծն իրականացնելու հարցում: Համերգային երեկոյի ընթացքում մեզ կմիանա ալտահար Մաքսիմ Նովիկովը, կկատարենք Շտրաուսի ստեղծագործություններից: Մենք կապվել ենք Գերմանիայում Շտրաուսի թանգարանի տնօրինության հետ, նրանք մեզ ուղարկելու են նյութեր` սլայդշոու պատրաստելու համար: Դեռևս հնարավորություն չկա, որ Գերմանիայի թանգարաններից ներկայացուցիչ հրավիրենք Հայաստան: Հուսով ենք, որ ծրագիրը շարունակական կդառնա, և մենք ապագայում կկարողանանք թանգարաններից ներկայացուցիչներ հյուրընկալել»,-հավելում է Արմինե Գրիգորյանը:

Տուն-թանգարանի տնօրենը շեշտում է, որ Գերմանիան երաժշտական աշխարհին է նվիրել բազմաթիվ մեծ կոմպոզիտորներ և գլուխգործոցներ: Հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ հայաստանյան թանգարանն անդրադարձ է կատարում գերմանական երաժշտական կառույցներին: Խաչատրյանի տուն-թանգարանում նախատեսում են հետագայում անդրադառնալ նաև այլ երկրների թանգարաններին:

Viewing all 1032 articles
Browse latest View live